«Ռոման» Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց երկու խաղերի արդյունքում 5-1 հաշվով «Բրագային» հաղթելուց հետո։
Պատասխան խաղում հռոմեական թիմը 3-1 հաշվով հաղթեց մրցակցին։ Գոլերը խփեցին Էդին Ջեկոն, Կառլոս Պերեսը և Բորխա Մայորալը, ինքնագոլ գրանցեց Բրայան Քրիստանտեն։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ խաղավերջում՝ 80-րդ րոպեին։