Վարձակալությամբ «Արսենալում» հանդես եկող «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հնարավոր է շարունակի մրցելույթները լոնդոնյան թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է Eurosport-ը։
Նորվեգացու վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն նա դեմ չէ մնալ «Արսենալում» վարձակալությամբ նաև հաջորդ մրցաշրջանում։
Էդեգորը «Ռեալում» քիչ խաղաժամանակ է ստանում։ Այս պատճառով բացառված չէ, որ նորվեգացին անգամ մտածի որևէ այլ թիմի հետ մշտական պայմանագիր կնքելու մասին։
«Արսենալում» Էդեգորը ընդամենը 1 խաղի է մասնակցել տեղափոխվելուց հետո։