«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է հավաքականում իր խաղընկեր Մարտին Էդեգորի՝ «Արսենալ» տեղափոխության մասին։
22-ամյա նորվեգացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ խաղալու է «Արսենալում»։
«Դա ոգևորիչ է տեսնել Էդեգորին «Արսենալում», ու ես կարծում եմ, որ նա կադապտացվի ու կվայելի ֆուտբոլը Անգլիայում։
Արտետան կարիք ունի նրան կանոնավոր խաղաժամանակ տալու։ Հենց նա վերականգնի իր վստահությունը, նա անհավատալի բաներ կանի»,-ասել է Հոլանդը VG-ի հետ զրույցում։