«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կշարունակի «Արսենալում»։
Diario Vasco-ն հաղորդում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը վարձակալությամբ մրցաշրջանի մնացյալ հատվածն անցկացնելու է «Արսենալում»։ Հաղորդվում է, որ լոնդոնյան թիմն առաց է անցել նորվեգացու համար պայքարում մյուս թիմերից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդեգորը ևս հակված է կարիերան «Արսենալում» շարունակելուն։
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ևս Էդեգորի մեծ երկրպագու է ու ուզում է նրան տեսնել թիմում։