Անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը խոսել է ակումբի առաջիկա ծրագրերի մասին: Full Soccer ռադիոհաղորդման ընթացքում, Նաբիլը բավական սուր հայտարարություններ է արել:
«Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ ակումբ է դառնալու «Նյուքասլը»: Մեր մրցակիցները արդեն կարող են պատրաստել թաշկինակները և տակդիրները:
Սա իրական սեքսուալ հեղափոխություն է լինելու: Արդեն լսում եմ որոշ լոնդոնյան ակումբների բղավոցները: Մանչեսթերյան ակումբների ժամանակն էլ վաղուց անցել է:
Դիմավորե՛ք, «վատ տղաներն» են գալիս (Bad Boys հոլիվուդյան ֆիլմից):
Հիշեցնենք, որ անգիական ակումբը շուտով նոր սեփականատեր կունենա: Սաուդյան Արաբիայի Արքայազն Մուհամեդ բեն Սալմանը պատրաստվում է գնել անգլիական ակումբը:
Հավելենք, որ Բենտալեբը հունվարին էր «Շալկեից» վերադարձել «Նյուքասլ»: