Իտալական «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին, ով հունվարին ավարտեց ֆուտբոլային կարիերան, գովասանքի խոքեր է ասել արգենտինական «Բոկա Խունիորսի» հասցեին, որտեղ նա հանդես էր գալիս կարիերայի վերջին ամիսներին:
«Բոկա Խունիորսը» եզակի ակումբ է: Ուրախ եմ, որ կարողացա խաղալ այդ թիմում, թեկուզ շատ կարճ ժամանակահատված: Նրանք հիանալի երկրպագուներ ունեն, և հիանալի մարզադաշտ»,-իտալացու խոսքերն է փոխանցում Football-Italia-ն: