Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, որ չի սպասել հրավիրվել իսպանացի Ռաֆայել Նադալի հարսանիքին: Նադալի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել երեկ Մալյորկայում:
«Ինձ չեն հրավիրել, չնայած ես չէի էլ սպասում: Սա խնդիր չէ: Ես շնորհավորել եմ նրան հարսանիքի օրն ու պատասխան չեմ ակնկալել: Գիտեի, որ նա ավելի կարևոր գործեր ունի:
Օրինակ՝ մեծ խնջույքը:
Ուրախ կլինեմ տեսնել նրան ու հարցնել, թե ամեն ինչ ինչպես անցավ»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Tennis World USA-ը:
33-ամյա Նադալն ու իր կինը՝ 31-ամյա Մարիան, հանդիպում են 2005 թվականից՝ 14 տարի։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մալյորկայում՝ Լա Ֆորտալեզա մասնավոր կալվածքում։ ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով անցկացված պսակադրությանը շուրջ 350 հյուր է այցելել, այդ թվում՝ Իսպանիայի Թագավոր Խուան Կարլոսը և նրա կինը՝ Սոֆիան: