Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ։ Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալի»՝ նվազագույն հաշվով կրած պարտությունը սրել է Զինեդին Զիդանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆրանսիացի մասնագետը, «Գալաթասարային» չհաղթելու դեպքում, կարող է հեռացվել զբաղեցրախ պաշտոնից։ Զիդանին փոխարինելու գլխավոր թեկնածուն Ժոզե Մոուրինյուն է։
Չեմպիոնների լիգայի մեկնարկային երկու խաղերից հետո «Ռեալը» ընդամենը 1 միավոր է վաստակել։ Ստամբուլում կայանալիք հանդիպումը կարող է իսկապես վճռորոշ լինել։
Ժոզե Մոուրինյուն 2018 թվականի դեկտեմբերից առանց մարզչական աշխատանքի է այն բանից հետո, ինչ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից»։