Հնդկաստանում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունում տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր շախմատիստներից երիտասարդների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակել է 5 միավոր և Ուկրաինան ներկայացնող Եվգենի Շտեմբուկյակի հետ գլխավորում է աղյուսակը:
Շանթ Սարգսյանը վաստակել է 4 միավոր, իսկ Արթուր Դավթյանը՝ 3:
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը վաստակել է 3 միավոր: