«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Արսենալում», չի ցանկանում վերադառնալ Մադրիդ: Իսպանացի կիսապաշտպանն արդեն կապ է հաստատել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ու խնդրել է նրան ձևակերպել տրանսֆերն «Արսենալ»:
Այս մասին հայտնում է El Desmarque-ն:
Ըստ համաձայնագրի, Սեբալյոսը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կգտնվի «Արսենալում»:
Բայց հիմա 23-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում նա 12 հանդիպման է մասնակցել «Արսենալի» կազմում: Ընդ որում, նախորդ երկու մրցաշրջանի ընթացքում Սեբալյոսը միայն 17 անգամ է մասնակցել Պրիմերայի խաղերին:
Ավելի վաղ ֆուտբոլիստը խոստովանել էր, որ հաճույք չի ստացել ֆուտբոլից Մադրիդում: Սեբալյոսը 2017 թվականին է «Բետիսից» տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդցիները նրա համար 14 մլն եվրո են վճարել: