«Յուվենտուսի» ու Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է բաց թողնել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Սլովակիայի ու Խորվաթիայի դեմ խաղերը։
Կիրակի օրը կիսապաշտպանը «Ինտերի» դեմ խաղից առաջ կայացած նախավարժանքի ժամանակ ազդրի շրջանում ցավ է զգացել ու մնացել պահեստայինների նստարանին։
Ֆուտբոլիստը բուժզննում է անցել ու այսօր պարզ կդառնա՝ կկարողանա՞ մնալ Ուելսի ճամբարում, թե ոչ։
Խաղացողը վերջին անգամ Ուելսի կազմում հանդես է եկել 2018-ի նոյեմբերին Ալբանիայի դեմ ընկերական խաղում։