«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան փոխարինվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղի ընդմիջմանը (2:2)։
AS-ի հաղորդմամբ, Կուրտուան փոխարինվել է գլխապտույտի ու ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ պաշտպան Նաչոն փոխարինվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքի կասկածանքով։
Նշենք՝ առաջին խաղակեսից հետո մադրիդյան թիմը պարտվելիս է եղել 0։2 հաշվով, իսկ երկրորդ կեսում Ռամոսի և Կազեմիրոյի գոլերի շնորհիվ հավասարեցրել է հաշիվն ու փրկվել պարտությունից։
Առաջին տուրում «Ռեալը» պարտվել էր ՊՍԺ-ին (0:3) ու երկու խաղից հետո վաստակած 1 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։
«Բրյուգեն» երկրորդ տեղում է (2 միավոր), «Գալաթասարայը»՝ 3-րդ (1), իսկ առաջատարը ՊՍԺ-ն, որը 6 միավոր ունի իր ակտիվում։