«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը երևանյան թիմի՝ Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալուց հետո դիմել է երկրպագուներին․
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց իր առաջին իսկ մրցաշրջանում դառնալով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, դուրս գալով Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հիմա արդեն նվաճելով Հայաստանի Սուպերգավաթը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Սամվել Կարապետյանին, մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար:
Հաղթանակը միայն մեր թիմինը չէ, այն մեր երկրպագուներինն է: Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին»,- ասվում է Պողոս Գալստյանը խոսքում։
Հիշեցնենք՝ Բարձրագույն խմբի 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց մրցում էր «Ալաշկերտին» (3:2) և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող: