«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անդրադարձել է մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ Կատալոնական ակումբը կհանդիպի «Նապոլիին»։
«Նապոլին» ուժեղ մրցակից է։ Նրանց երկրպագուները ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում։
Նրանց կազմում հանդես են գալիս Մերտենսի և Ինսինյեի նման հրաշալի ֆուտբոլիստներ, ովքեր «պատռում են» մրցակցի պաշտպանությունը,- Վալվերդեյի կարծիքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպումները կկայանան փետրվարի 25-ին և մարտի 18-ին։