«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կարծիք է հայտնել այն մասին, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խաղաոճով իրեն նման է։
«Երբ ես տեղափոխվեցի «Յուվենտուս», արեցի դա, որպեսզի հաղթանակների դարաշրջան բացեմ։ Բացարձակ վստահ էի, որ դա տեղի կունենա, հակառակ դեպքում այլ ակումբ կգնայի։
«Յուվենտուսին» ժամանակ է պետք, որպեսզի ձևավորվի նոր մարզչի գլխավորությամբ, բայց ակումբը միևնույն է Ա Սերիայում ֆավորիտ է մնում։
Միակը, ով, գուցե, նման է ինձ Ֆրենկի դե Յոնգն է։ Պյանիչի խաղաոճում էլ իմի հետ որոշ նմանություններ կան, բայց մենք տարբեր ենք, յուրաքանչյուրս մեր մոտեցումն ունի»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։