Իսպանիայի Լա Լիգայի երկրորդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ» խաղից հետո արքայական թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել:
Հիմա թիմը սպասում է երկրորդ թեստի պատասխանին, և եթե պատասխանը կրկին դրական եղավ, ամբողջ թիմը պետք է մեկուսացվի:
Onda Cero-ի հաղորդմամբ, «Սոսյեդադի» խաղացողներից ոչ մեկի մոտ չի հաստատվել կորոնավիրուս՝ երկուշաբթի կատարված թեստավորումից հետո:
Կիրակի կայացած խաղն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ Էդեգորը խաղացել է 60 րոպե: