Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի հնարավորությունների մասին՝ ԵՎՐՈ-2020-ին մասնակցելու համար.
«Մարիոն ունի 6 ամիս. այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել»,-ասել է Մանչինին:
Հիշեցնենք, որ Մանչինին խոստովանել է, որ գրեթե կողմնորոշվել է թիմի հիմնական կազմի հարցում.
«Այս պահին վնասվածքների պատճառով չեմ կողմնորոշվում 1-2 ֆուտբոլիստի հարցում: Ցավոք, ես չեմ կարող հրավիրել 34-35 ֆուտբոլիստի, ովքեր արժանի են խաղալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Ես կարող եմ վերցնել միայն 23 ֆուտբոլիստի»,-ավելացրել է իտալացի մարզիչը: