Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմական նվաճման հասավ։ Նա դարձավ Իտալիայի ազգային թիմի առաջին մարզիչը, որի գլխավորությամբ թիմը տանում է 10 անընդմեջ հաղթանակ։
Երեկ` նոյեմբերի 15-ին, «սկուադրա աձուրան» Եվրո-2020-ի որակավորման փուլի խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։ Ավելի վաղ Մանչինիի թիմը հերթով հաղթել էր ԱՄՆ-ի հավաքականին (1-0), Ֆինլանդիային (2-0), Լիխտենշտեյնինին (6-0), Հունաստանին (3-0), Բոսնիա և Հերցեգովինային (2-1), Հայաստանին (3-1), Ֆինլանդիային (2-1), Հունաստանին (2-0) և Լիխտենշտեյնին (5-0)։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Վիտորիո Պոցցոյին, որը 1938 թվականին Իտալիայի հավաքականին հասցրել էր 9 անընդմեջ հաղթանակի։
Հիշեցնենք` Իտալիայի հավաքականը 11 ազգային թիմերի հետ արդեն ապահովել է տեղը Եվրո-2020-ի հիմնական փուլում։