«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Անգլիացի ֆուտբոլիստը Յամայկայում մասնակցել էր Ուսեյն Բոլտի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը: Երեկ Բոլտի մոտ վարակը հաստատվել էր:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ Ստերլինգի թեստի պատասխանը բացասական է եղել:
«Ռահիմը իրեն լավ է զգում: Նա կորոնավիրուսի սիմպտոմներ չունի»,-ասել է ֆուտբոլիստի վիճակի մասին նրա շրջապատից մեկը:
Հաղորդվում է, որ Անգլիա վերադարձից հետո Ստերլինգը ևս մեկ անգամ Covid-19-ի թեստ է հանձնելու: