«Տորինոն» համաձայնեցրել է «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Բիլյայի հետ պայմանագիրը, հայտնում է Tuttosport-ը:
34-ամյա արգենտինացու պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է օգոստոսի 31-ին, որից հետո խաղացողը ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Տորինոյին»: Ըստ լուրերի, Բիլյան կստորագրի մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 2 միլիոն եվրո:
«Տորինոյում» Բիլյան կմիավորվի գլխավոր մարզիչ Մարկո Ձամպաոլոյի հետ, ում գլխավորությամբ նա խաղացել է «Միլանում»: