Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական կարծիք է հայտնել իր հայրենակից, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:
«Ես կարծում եմ, որ Նեյմարը մոտ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Նա աստղ է ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում: Եթե ՊՍԺ-ն կարողանա այս տարի հաղթել Չեմպիոնների լիգան, իսկ Նեյմարը առաջատար դերերում լինի, ապա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումն ապահովված է նրա համար: Դրա համար տաղանդ նա, անկասկած, ունի», — Կակայի խոսքերն է մեջբերել FOX Sports-ը:
ՊՍԺ-ն Նեյմարին «Բարսելոնայից» ձեռք բերեց 2017 թվականին՝ նրա համար վճարելով 222 միլիոն եվրո: Այդ տրանսֆերը համարվում է ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ: